Թբիլիսին ներողություն է սպասում Ուկրաինայի և Մոլդովայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մայա Սանդուի կողմից՝ բանտում վրացական պետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին խոշտանգումների մասին ստելու համար, «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Եվրահանձնաժողովի եզրակացությունից մենք տեղեկացանք, որ նախագահ Զելենսկին, նախագահ Սանդուն և Եվրախորհրդարանի անդամները ստել են, երբ Վրաստանին մեղադրել են Սահակաշվիլիին խոշտանգելու մեջ։ Այսօր տեղեկացանք, որ շատ արևմտյան քաղաքական գործիչներ խայտառակվել են Վրաստանի և վրաց ժողովրդի առաջ։ Ուստի մենք ակնկալում ենք, որ այդ մարդիկ ներողություն կխնդրեն»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել