Lurer.com-ը գրում է.

Ողջ աշխարհում չկան ռազմարդյունաբերական համալիրի այնպիսի ռեսուրսներ, որոնք բավարար են Ուկրաինայի համար և ի վիճակի են դիմակայել ռուսական բանակի հետ առճակատմանը, ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, գրում է Regnum-ը։ 

«Այսօր աշխարհում չկա արտադրության ծավալ, ինչպիսին հրետանին է, որը բավարար է ուկրաինական բանակին ռուսական բանակի հետ առճակատմանը դիմակայելու համար»,- ասել է Զելենսկին։

Մասնավորապես, ուկրաինացի քաղաքական գործիչը նշել է 155 մմ տրամաչափի հրետանային արկերը։ Նրա խոսքով՝ համաշխարհային բոլոր ընկերությունների կողմից այդ զինամթերքի արտադրությունը բավարար չէ ուկրաինացի զինվորականներին դրանցով ապահովելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել