Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհի հետևանքով ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Պարեկային ծառայությունը պարզել է, որ ավտոմեքենայի սեփականատերը Տավուշի մարզի բնակիչ Գևորգ Բուլղադարյանն է: Թե ինչն է եղել հրդեհի առաջացման պատճառ, պարզվում է:

Նախնական տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել