Lurer.com-ը գրում է.

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով բանակում տեղի ունեցող դեպքերին, ասաց. «Մինչև 2018 թվականը ոչ մարտական պայմաններում բանակում 1000-ի կարգի դեպքեր են տեղի ունեցել, և պատճառները շատ խորքային էին:

Նախարարի հետ մեր վերջին խորհրդակցության ժամանակ խոսել ենք, և ասել եմ, որ, այո՛, գնացե՛ք, օրենսդրական կարգավորումնե՛ր արեք, և զինծառայողներին արգելե՛ք խաղադրույքներ կատարել: Որովհետև երբ մարդն ընկնում է թակարդը, տասնյակ միլիոնների պարտք է կուտակում, հետո այդ պարտատերերի ճնշումներից թողնում, գնում է դիրք և որոշում է ինչ-որ գործողություն անել: Այո՛, իհարկե, մեր պատասխանատվությունն է, բայց մենք ինստիտուցիոնալ լուծումներ պետք է տանք:

Կամ երբ զանգում են, ասում են՝ սեղանը գցած է, մեր էրեխուն ոնց ուզում եք, բերեք, տեղ հասցրեք, և ամենատարբեր լծակներ են օգտագործում դրա համար, այո՛, մեր պատասխանատվությունն է, բայց պետք է առերեսվենք այս բաների հետ, պիտի խոսենք սրանց մասին, և հարցին պետք է խորքային տիրապետել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել