Պատերազմից հետո ԱՄՆ փախած ու այնտեղ դեսպան աշխատող Մակունց Լիլիթը կոչ է արել հայ հանրությանը կերակրվել Արևմուտքից հնչող հայտարարություններով՝ բացատրելով, թե ինչ նշանակություն ունեն դրանք դիվանագիտության մեջ: «Երբեմն մեզ մոտ կարող է տպավորություն լինել, որ հայտարարությունները կարող են որեւէ օգտակար գործակից չունեն, բայց հայտարարությունները դիվանագիտական աշխատանքի կարեւոր մաս են կազմում եւ հաճախ կանխարգելիչ կամ հետեւանքներ ենթադրող գործոն են»,-հայտարարել է «դեսպանը»՝ կոչ անելով բարձրացնել ԱՄՆ հետ ՀՀ ունեցած հարաբեությունների մակարդակը, քանի որ, ըստ նրա, երբեմն միայն հայտարարություններով հարց չի լուծվում:

Հարց է առաջանում՝ ո՞վ պետք է բարձրացնի ԱՄՆ-ի հետ ՀՀ հարաբերությունների մակարդակը, եթե ԱՄն-ում դեսպանը ՔՊ-ական Մակունցն է, որը, ինչպես հայտնի է, բանիմաց, տեղյակ ամերիկահայերի կողմից ընկալվում է՝ ԱՄՆ-ում թուրք ժողովրդի շահերի ներկայացուցիչ: Կամ ի՞նչ է նշանակում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելը, դա Ուկրաինա դառնա՞լն է՝ Մոսկվաի հետ ֆիզիկական բախման տանող, թե՞ ասենք Իրանի հարցում ադրբեջանական տեսլականով առաջնորդվելը: Հայաստանի պատմության մեջ ավելի շատ սորոսական, արևմտյան ՀԿ-ներին հարող դեմքեր երբեք ավելի շատ չեն եղել ընդգծված Կառավարությունում կամ իշխող ուժի շարքերում, քան այսօր է: Եվ ինչ է մեզ դա տվել՝ բացի, իհարկե, հայտարարություններից: Օրինակ՝ այդ հայտարարություններն օգնե՞լ են, որ Ադրբեջանը ՀՀից զավթած հսկայական տերիտորիաներից դուրս գա,կ ամ այդ հայտարարություններն օգնեցի՞ն՝ կանխելու Արցախում տեղի ունեցած ողբերգությունը…

Որպեսզի որևիցե երկրի հետ հարաբերություններ զարգացնես, նախ պետք է տվյալ երկրում ունենալ ադեկվատ դեսպան: Հայաստանը չունի. Նիկոլի հետ անգլերեն պարապածը չի կարող այդքան կարևոր երկրում ներկայացնել հայ ժողովրդի շահը:

Ի՞նչ հայ ժողովրդի շահ: Նիկոլը ներկայացնո՞ւմ է, որ ներկայացնի նրա դեսպանը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել