Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաքում գտնվող ռազմածովային բազային։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կառավարական կառույցների աղբյուրին։
Հունվարի 12-ի գիշերը ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարձակվել են Եմենում հութիական «Անսար Ալլահ» շարժման ավելի քան 60 թիրախների վրա։ Պայթյուններ են տեղի ունեցել մի քանի խոշոր քաղաքներում, իսկ Սանայի օդանավակայանը ենթարկվել է զանգվածային ռմբակոծությունների։ Ամերիկացի զինվորականները հաղորդել են «Tomahawk» թեւավոր հրթիռներով հարձակումների մասին, իսկ բրիտանացիները՝ «Paveway IV» կառավարվող ռումբերով:
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=549338&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել