Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի 2-րդ մասնաշենքում քանդման աշխատանքներ կատարելու ժամանակ քաղաքացի է մնացել փլատակների տակ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ի տեղեկություններով նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է թանգարանի անվտանգության աշխատակցի կողմից, ով հայտնել է, որ աշխատանքներ կատարող քաղաքացիներից մեկը կոտրվածքներ ունի, սակայն նա փլատակների տակ չէ։

Ըստ նախնական տեղեկությունների Մոսկովյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող թանգարանի 2-րդ մասնաշենքում շինարարական աշխատանքներ կատարելիս Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 33-ամյա Էյվարի Աշնակ Ֆարշիդ Խոսրովը բարձրությունից վայր է ընկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել