Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 12-ին մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Mercedes Viano մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ «Ախպերների մոտ» սննդի կետի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող՝ դրսում տեղադրված սառնարանին ու ցուցանակներին: 

Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս է, մեկն էլ՝ հղի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված սննդի կետի աշխատողներն ու օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել