ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, եթե հաղթի 2024 թվականի նախագահական ընտրություններում, կսկսի պատմության մեջ ԱՄՆ-ից անօրինական միգրանտների ամենամեծ արտաքսումը։

«Մենք այստեղ միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ ունենք... Տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում Նյու Յորքում, որտեղ հասարակ ուսանողներին դուրս են հանել  դպրոցից և նրանց փոխարեն միգրանտների բերել։ Մեզ սպասվում է մեր երկրի պատմության մեջ ամենամեծ արտաքսումը: Մենք բոլորին կվերադարձնենք այնտեղ, որտեղից եկել են», - Այովայում կողմնակիցների հետ հանդիպմանն ասել է Թրամփը: Հեռարձակումն իրականացրել է Fox News-ը։

Նախկինում Թրամփը բազմիցս քննադատել է նախագահ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմը, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության պատճառով։ Մասնավորապես, Թրամփը կարծում է, որ Բայդենի օրոք ամերիկյան քաղաքները լցվել են անօթևաններով, թմրամոլներով և հանցագործներով։

ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Թրամփը 2022 թվականի նոյեմբերին հայտարարեց, որ պայքարի մեջ է մտնելու պետական բարձրագույն պաշտոնի համար։ Գործող նախագահ Բայդենը հայտարարել է 2023 թվականի ապրիլին վերընտրվելու իր մտադրության մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել