ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը երկկողմ քննարկումների օրակարգում է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Միաժամանակ հայտնում ենք, որ կողմերն արձանագրել են ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կանոնակարգման հարցում իրավական ձևակերպման կարևորությունը՝ ազգային վարորդական վկայականների հիման վրա առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով»,– նշում է ԱԳՆ–ն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի ճանաչման մերժումը հակասում է Եվրասիական տնտեսական միության ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել