Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի անցակետից դեպի Վրաստանի սահմանն անցնող հատվածում: 

Shamshyan.com ահանզանգած բազմաթիվ քաղաքացիներ իրենց դժգոհությունն էին հայտնում վրացական կողմի թերի աշխատանքից, ասելով, որ եթե Հայաստանի մաքսատան աշխատակիցները աշխատում են օպերատիվ ու բարեխիղճ, ապա նույնը չես կարող ասել վրացական կողմի մասին:

Վրացական կողմում ժամեր շարունակ Հայաստանից մեկնողներին պահում են, ստուգումները կատարում են դանդաղ, ինչի պատճառով մարդիկ ժամերով ու օրերով չեն կարողանում հատել Վրաստանի սահմանը: 

Հերթն էլ անցնում է մի քանի կիլոմետրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել