Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Նախարարների առանձնազրույցին հաջորդել է նրանց միջև ընդլայնված կազմերով հանդիպումը։

Ընդլայնված կազմերով հանդիպման ավարտից հետո Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել