Starnews.am-ը գրում է.

Մհեր Բաղդասարյանն իր Tet a Tet հաղորդման շրջանակներում հյուրընկալել է դերասան Արման Նշանյանին: Արմանը զրույցի ընթացքում խոսել է տարբեր թեմաների մասին: StarNews-ը հետևել է անկեղծ զրույցին և առանձնացրել հետաքրքիր մտքերը:

Մհերը հիշեց այն տարիները, երբ համացանցի քննարկման թեման եղել է Արմանի ամուսնալուծությունն ու արդեն նախկին կնոջ հարցազրույցները: Ընթերցողները կարդում և տեսնում էին միայն մեկ կողմի կարծիքը, իսկ տղամարդու հոգեբանությունը չէր ուսումնասիրվում:

«Ես ունեմ էն խնդիրը, որ  ուզել եմ ամբողջ իմ երիտասարդ տարիներին սիրվել, ոչ թե, որ հանրությունն ինձ սիրի, այլ որ շրջապատում ինձ սիրեն: Մտածում էի` ինչ անեմ, որ ինձ շատ սիրեն, Էդ գալիս էր նրանից, որ ես պետքա ճիշտ լինեմ, ճիշտ վերաբերվեմ էդ հարցին:2 տարբեր մարդիկ էինք, ովքեր երիտասարդ տարիքում որոշեցին ամուսնանալ, ինքն` իր սխալներն ուներ, ես`իմ: 24 տարեկան էի, որ ամուսնացա:Այդ տարիքում որոշեցի ամուսնանալ, քանի որ ինչ որ պատասխանատվություն կար իմ ծնողների առաջ, ինչ որ պատասխանատվություն աղջկա ու աղջկա ծնողների առաջ, որոնց հետ երկար ժամանակ ես անցկացրել, ու զգալով, որ դա էնքան էլ ճիշտ չի, ավելի շատ վախերդ են քեզ խանգարում, որ կարողա չամուսնանայի ու մեկն ինձ ասեր`«էս ինչ արեցիր», այ սա նկատի ունեի, որ ասում էի`ուզում էի միշտ ինձ ճիշտ համարեին ու շատ սիրեին: Ճիշտ որոշումները պետք է վերցվեն դժվարության ժամանակ,կյանքի հեշտ փուլում որոշումներ վերցնելն ավելի հեշտանումա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել