Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է եղել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենան և MAN մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարբախտաբար, տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Toyota-ն, որը հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել ձնակույտի մեջ:
 
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինը դեռ ժամեր առաջ ճանապարհի մաքրման աշխատանքներ է իրականցրել:  

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել