ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում բնակչության շրջանում տարել է բացատրական աշխատանքներ և օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում ՌՈ տարբեր ստորաբաժանումներ են հանձնվել ապօրինի պահվող 63 ինքնաձիգ, 22 նռնակ, 4 ատրճանակ, 1 ֆագոտ կայան, զրահաբաճկոններ և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ և ռազմամթերք։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և դրանք հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը քաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
ԾԱՆՈՒՑՈՒՄ.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել