Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում վերջին օրերին անհայտ անձը, դեռևս չպարզված եղնակով, օգտագործելով Հայաստանում հայտնի ՍՊ ընկերություններից մեկի Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղակայված վճարային տերմինալները, կարողացել է այդ տերմինալներից հափշտակել խոշոր չափի գումար:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ պարզվել է, որ այդ անձը օրերի ընթացքում տերմինալից հափշտակել է 25 միլիոն դրամ: 

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե: 

Նախաքննության շահերից ելնելով՝ աղբյուրը նշված ՍՊԸ-ի անունը այս պահին չի հայտնում, սակայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում արդեն այդ ՍՊԸ-ի անվտանգության պատասխանատուներից մեկը կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել