The Wall Street Journal թերթը, հղում կատարելով անվտանգության ոլորտի արեւմտյան եւ տարածաշրջանային պաշտոնյաներին, տեղեկացրել է, որ Իրանի ռազմականացված ուժերը Եմենի հուսիներին զենք են տրամադրում, ներառյալ անօդաչուներ եւ հրթիռներ, ինչպես նաեւ «հետախուզական տվյալներ իրական ժամանակի ռեժիմով», Կարմիր ծովում առեւտրանավերի վրա հարձակվելու համար։

Պարբերականի տվյալներով՝ պաշտոնյաները նշել են, որ Իրանի կողմից վերահսկվող նավը Կարմիր ծովում հուսիներին տեղեկություններ է հաղորդում, որպեսզի նրանք դրանք օգտագործեն Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում նավերի վրա հարձակվելու համար։

Սակայն հուսիների ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ Իրանի օգնության կարիքը չկա։

«Տարօրինակ է ամեն ինչ Իրանին վերագրելը, ասես դա աշխարհի ամենաուժեղ տերությունն է։ Մենք հետախուզական միջոցներ ունենք, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը մեր դեմ ագրեսիայի տարիներին»,- ասել է Եմենի հուսիների ներկայացուցիչը։

Ավելի վաղ Կարմիր ծովում հուսիների ռազմական գործողություններին Իրանի մասնակցության մասին հայտարարել էր նաեւ ամերիկյան հետախուզությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել