ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը լրագրողի հետ հարցազրույցում ուշագրավ խոստովանություն է արել՝ չկարողանալով քողարկել ակնհայտը: Նա, մասնավորապես, խոսելով Հայաստանում կոռուպցիային, կաշառակերությանն առնչվող խնդրից, ասել է. «…հիմա եթե ուզում եք՝ ասեմ՝ ահավոր ա, շատ վատ ա ու ինձ էլ չի գոհացնում, այո, ահավոր ա, շատ վատ ա ու ինձ չի գոհացնում»: Միաժամանակ նա նման բարձր մակարդակի կոռուպցիայի համար առաջին հերթին մեղադրել է ինքն իրեն. որպես ԱԺ պատգամավոր դրա մասին քիչ է խոսում, քիչ է իրավապահ մարմիններին հարցումներ անում, քաղաքացիների հետ քիչ է շփվում և այլն:
Պատկերցրեք, թե ինչ է իրականում կատարվում այսօր Հայաստանում, եթե նույիսկ Նիկոլի խոզակերպ տուզիկն է նման կերպ իրավիճակը բնութագրում: Կոռուպցիայի դատափետմամբ իշխանություն վերցրած Նիկոլի օրոք այն իսկապես գերազանցել է բոլոր նախկին իշխանությունների օրոք եղած ցուցանիշները, ինչը թերևս սպասելի արդյունք է՝ նկատի ունենալով այն, թե ով է Նիկոլը. «Հայկական ժամանակը» ի սկզբանե հենց կոռուպցիայի շնորհիվ է պահել ու լավ փողեր բռնել՝ սրան-նրան շանտաժ անելով:
Մյուս կողմից՝ հատկանշական է, որ վահագը խուսափել է նշել ստեղծված իրավիճակի համար ամենահիմնական պատասխանատուին՝ «վոժդ» Նիկոլին՝ ինքն իրեն դնելով զոհասեղանին: Վահագը, իհարե, չէր կարող ասել, որ երկիրը Աննան ու Նիկոլն են թալանում՝ իրենց տարբեր արբանյակներով, բայց եթե այս խոստովանությունից հետո նրան չզրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից ու չձերբակալեն՝ կոռուպցիայի աղբյուր լինելու հիմքով, ուրեմն պետք է շատ հեռուն գնացող հետևություններ անել:

Խեղճ խոզ, նա հիմա ստիպված է Նիկոլին իր խանձած կաշին մատուցել, որ թողեն՝ ապրի ու մի քիչ էլ ցեխերում թավալվի ու կեղտ ուտի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել