Hraparak.am-ը գրում է․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է արաբական երկրների հեղինակած մարդասիրական բանաձեւի քվեարկությունը տեղափոխել հինգշաբթի՝ դեկտեմբերի 21-ին, որպեսզի համաձայնեցվեն փաստաթղթի ձեւակերպումները։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Էկվադորի մշտական ներկայացուցիչ Խոսե դե լա Գասկան, ում երկիրը դեկտեմբերին զբաղեցնում է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։


«Անվտանգության խորհուրդը համաձայնեց շարունակել քննարկումներն այսօր՝ դիվանագիտության համար ավելի շատ ժամանակ տրամադրելու համար: Նախագահությունը քվեարկություն կնշանակի վաղն առավոտյան»,- ասել է նա:

Այժմ երկրները «շատ բարձր մակարդակի քննարկումներ են ունենում, որպեսզի հասնեն այնպիսի տեքստի, որն իրականում կընդունվի», - ասել է ԱՄԷ-ի մշտական ներկայացուցիչ Լանա Զաքի Նուսեյբան, որը բանաձևի համահեղինակն է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել