ՔՊ-ական Պապոյան Գևորը հայտարարել է, թե տասնյակ գերիների վերադարձն արդյունք է բացառապես Նիկոլի անբացատրելի տաղանդի, և որ որևիցե այլ ուժ գերիների ազատ արձակման հարցում որևիցե դեր չի խաղացել:
Ոչ միայն նիկոլական Գևորը, այլև ողջ իշխանական զբռոդը շարունակում է պնդել, թե իբր Նիկոլն է 32 հայ գերու տուն վերադարձրել: Կարծելով, թե գործ ունեն ամեոբայի մակարդակի տրամաբանություն ու խելք ունեցող ինչ-որ բիոմասսայի հետ՝ ՔՊ-ականներին թվում է, թե նման խոսույթով կարող են սեփական շեֆի հանրային վարկանիշը մեծացնել: Ընդ որում՝ ոմանք նույնիսկ հիշում են 2021-ի ընտրությունների ժամանակ Նիկոլի տված խոստումներն այն մասին, որ մի քանի ամսվա ընթացքում հնարավոր կլինի գերիներին տուն բերել: Հիշում են ու հայտարարում, թե ահա իրենց նախընտական խոստումն են կատարել:
Մինչդեռ իրականությունը լրիվ հակառակն է. գերիների տունդարձը կայացել է բացառապես Արևմուտքի ջանքերի շնորհիվ, և այդ հարցում ամենաէական դերը խաղացել է վերջերս Բաքու մեկնած ամերկիկյան այն բարձրաստիճան դիվանագետը, որի հետ հանդիպումից հետո Իլհամը բոլորի համար անակնկալ հայտարարեց արտահերթ ընտրությունների գնալու մասին՝ անհայաբնակ Արցախում բացելով ընտրատեղամասեր:
Հետքրքիր է՝ ամերիկացիների հաշվին իքնափիառվելու վերաբերյալ հարցը Նիկոլը ճշտե՞լ է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ, թե՞ սա ցինիկ ինքնիրավչություն է, որի համար գևորները դեռ պետք է հաշիվ ներկայացնեն: Սա հետաքրքիր հարց է, քանի որ գերիների ազատ արձակման փաստը նույն Արևմուտքը կարող էր օգտագործել Հայաստանում ոչ թե Նիկոլի, այլ իր՝ որպես աշխարհաքաղաքական կենտրոնի հեղինակուկության բարձրացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել