Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզում ոստիկանականան հատուկ օպերացիա է իրականացվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանից Գեղարքունիքի մարզ են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ ջոկատայիններ, ովքեր համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Գավառի, Սևանի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկների հետ, 30-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանության Սևանի և Գավառի բաժիններ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլորը կասկածվում են ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու մեջ և բերման ենթարկավծների մեջ մեծ թիվ են կազմում նորատուսցիները:
 
Այս պահին էլ ոստիկանության հատուկ օպերացիան ապօրինի ձկնորսության դեմ պայքարում շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել