ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, 2024 թվականի հունվարի 11-ին կկանգնի Կալիֆոռնիայի դաշնային շրջանային դատարանի առջև՝ 1,4 միլիոն դոլարի հարկերից խուսափելու գործով։

Դեկտեմբերի սկզբին Հանթեր Բայդենին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու ինը կետով: Մասնավորապես, նա մեղադրվում է առնվազն 1,4 միլիոն դոլար դաշնային հարկերից խուսափելու սխեմային մասնակցելու համար. խոսքը 2016-ից 2019 թվականների ընթացքում չվճարված հարկերի մասին է:

Ամերիկացի առաջնորդի որդուն նաև մեղադրում են կեղծ հարկային հայտարարագրեր ներկայացնելու համար։ Fox News-ի տվյալներով՝ նրան կարող է սպառնալ 17 տարվա ազատազրկում։

Դատախազները կարծում են, որ Հանթեր Բայդենը միլիոնավոր դոլարներ է ծախսել «շռայլ ապրելակերպի վրա՝ հարկեր վճարելու փոխարեն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել