Starnews.am-ը գրում է․

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հյուրն էր դարձել ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Քրիստինա Եղոյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Այս շրջանում դերասանուհին ստեղծագործական դադարի մեջ է և ինչպես ինքն էր նշել՝ դա պայմանավորված է երեխաների հանգամանքով.

«Ես իմ կյանքքւմ ամենագեղեցիկ դադարն ունեմ, որովհետև մայրացել եմ և պետք է իմ երեխաներին ամենաշատը այդ ժամանակը, սերը և քնքշությունը նվիրեմ։ Ես այստհղ մշտական չեմ, կարծում եմ, որ մի քանի տարի հետո կվերադառնամ։ Երբ ամուսնացա, տեղափոխվեցի Մոսկվա, որովհետև ամուսինս այնտեղ էր ապրում։ Այնպես ստացվեց, որ չկարողացա այդ երկրում ապրել ընդհանրապես՝ կապված կլիմայի հետ, առողջության տեսակետից էլ ինձ համար գերադասելի չէր այդ երկրում ապրել»։

Քրիստինայի ընտանիքը առավել վաղ է տեղափոխվել ԱՄՆ ու դերասանուհու խոսքով՝ իր համար այդ փուլը բավականին դժվար է եղել.

«Իմ կապվածությունը շատ մեծ է մայրիկիս, քույրիկիս, հայրիկիս հետ, ինձ համար շատ սթրեսային էր այդ ժամանակահտավածը, բայց գիտեի, որ ես էլ այստեղ կհայտնվեմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել