Hraparak.am-ը գրում է

Դերասանուհի Աննա Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել դերասան Սոս Ջանիբեկյանի հետ, ով այս շրջանում նկարահանվում է Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում, որի ռեժիսորը հենց Աննան է:
«Սոսի հետ 17 տարվա ընկերներ ենք: Առաջին անգամ 2006 թ.-ին Սոսին հանդիպեցի Թատերական ինստիտուտի աստիճանների վրա (կարծում եմ՝ դու էլ ինձ տեսար): Սոսը կանաչ վերարկուով, ետ սանրած մազերով, երկար անձրևանոցը ձեռնափայտ դարձրած, իսկական ֆիլմի հերոս:
Դեռ ուսանողական տարիքից ակնհայտ էր Սոսի տաղանդը բոլորի համար, բայց այդ տաղանդը այդքան նշանակալից չէր լինի, եթե չլիներ Սոսի մարդ տեսակը՝ մտահոգ տեսակը: Սոսը մարդ է՝ իր երկրի քաղաքացի, ով հաստատ իր քթից այն կողմ տեսնում է:
Քեզ անսահման ուժ, Սոս, այն պայքարի մեջ, որի մասին միայն գիտես դու, ու դա հերիք ես համարում:
Շնորհակալ եմ, որ միացար ֆիլմին, միասին դեռ շատ բարձունքներ ենք հաղթահարելու»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել