Shamshyan.com-ը գրում է․

Դեկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Մաշտոց պողոտա Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Միլենա Շ․-ի վարած Macerati մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Նանսեն Մ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել