Իսրայելի Զինված ուժերը հայտարարել է, որ սխալմամբ սպանել է երեք պատանդի, որոնք պահվում էին Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից, տեղեկացրել է Reuters-ը։

Ուրբաթ Իսրայելի ԶՈւ-ն ցավակցություն է հայտնել այն պատանդների ընտանիքներին, որոնք զոհվել են մարտի ժամանակ, եւ հայտարարել է, որ միջադեպի հետաքննությունը կլինի «թափանցիկ»։

Իսրայելական կողմի հայտարարության համաձայն՝ նրանք հայտնաբերել են եւս երեք պատանդների մարմիններ, որոնց սպանել է ՀԱՄԱՍ-ը։

Իսրայելը կարծում է, որ Գազայի հատվածում պահվող ավելի քան 130 պատանդներից զոհվել է մոտ 20-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել