Starnews.am-ը գրում է․

Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդաշարին եւ անկեղծ խոսել մայրանալու, ամուսնու հետ հարաբերությունների մասին: StarNews-ը հետևել է զրույցին:

Անին պատմեց, որ նախքան դստեր ծնունդը ևս մեկ հղիություն է ունեցել, որը ընդհատվել է.

«Հետաքրքիր մի բան ասեմ, կարող է լինեն մարդիկ, որ իմ խոսքը մի փոքր օգնի իրենց։ Իմ բալիկից առաջ ունեցա մեկ հղիություն, որն ուղղակի ընդհատվեց, պատճառը չհասկացանք։ Երեխայի սիրտը կանգնել էր։ Իհարկե, փոքր էր հղիությունս, բայց այդպես եղավ։ Հետո ինձ ախտորոշեցին արյան խտություն, որի մասին մարդը կարող է չիմանալ նախքան հղիությունը։ Փառք Տիրոջը, վերջապես գտա խնդրի լուծումը: Անկեղծ ասած՝ երկար տեւեց։ Մենք հինգ տարի հանդիպել ենք, ապրել միասին եւ միայն վերջին երկու տարում է, որ մտածել եմ երեխա ունենալու մասին։ Որովհետեւ մենք շատ բարդ փուլեր ենք ունեցել, երկուսս էլ անհատականություն ենք, մեր «բզիկներն» ունենք, իսկ իմ համոզմամբ՝ երեխան պիտի խաղաղ ընտանիքում ծնվի։ Եվ իմ բալիկը ծնվեց այն ժամանակ, երբ այդ խաղաղությունը եկավ մեր տուն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել