Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 07:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ե.-ն իր վարած «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Հասրաթյան փողոցի թիվ 8/2 հասցեի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնին՝ Երևանի բնակիչ 73-ամյա Լևոն Կ-ին: 

Վերջինս մարմնական վնավսածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Արմենիա» բժկական կենտրոն, և գիտակցության չգալով, մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել