Hraparak.am-ը գրում է

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին պատասխանել է  հայ մարզական լրագրող Արման Աբելյանի հարցին։ Վերջինս կատալոնացի մասնագետից մեկնաբանություն էր հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ։


«Նա գերազանց ֆուտբոլիստ է։ Թե ինչպես նրա բացակայությունն ազդեց «Ինտերի» խաղի վրա, պետք է Սիմոնե Ինձագիին հարցնեք։ Իհարկե, նա գերազանց ֆուտբոլիստ է։ Հիշում եմ` երբ ես «Բավարիայում» էի, իսկ նա` Դորտմունդում, Թոմաս Տուխելի օրոք նրա ազդեցությունը թիմին շատ լավն էր։ «Բորուսիա Դորտմունդ», «Մանչեսթեր Յունայթեդ», հիմա` «Ինտեր»․ թոփ-ակումբներ են։ Նրան 2 անգամ եմ հանդիպել Մանչեսթերի ռեստորաններից մեկում։ Գիտեմ, որ հրաշալի, հրաշալի մարդ է։ Նա որակապես բարձր ֆուտբոլիստ է։ Բայց ոչինչ չեմ կարող ասել նրա` եզրափակիչին չմասնակցելու ազդեցության մասով»,- նշել է Խոսեպ Գվարդիոլան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել