Սեպտեմբերի 7-ից 27-ը անցկացվող «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությանը միացավ դերասան Սոս Ջանիբեկյանը:
BlogNews.am-ի և Individuum casting-ի համատեղ ջանքերով ծնված այս նախաձեռնության մասնակիցները կազմակերպիչներին են հանձնում իրենց այն իրերը, հագուստներն ու ապրանքները, որոնց իրենք այլևս չեն օգտագործում, կամ գնում են նորերն ու նվիրում են, իսկ կազմակերպիչները հոգում են, որ այդ ապրանքերը հասնեն ճիշտ հասցեատերերին՝ Հայաստանով մեկ սփռված անապահով ընտանիքներին:

Նախաձեռնությանն աջակցող հետազոտական մի քանի ընկերություններ online ռեժիմում տրամադրում են տվյալներ Հայաստանում բնակվող անապահով ընտանիքների մասին ու օգնում կազմակերպիչներին հավաքված ապրանքերը ճիշտ բաշխել: 

Նախաձեռնությանն արդեն մի քանի տասնյակ բարի մարդիկ են միացել, ու կազմակերպիչները վստահ են, որ այս թիվը օրեցօր բազմապատկվելու է, և ակցիան դառնալու է վարակիչ:

Բոլոր նրանք, ովքեր նույնպես անապահով մարդկանց օգնելու ցանկություն ունեն, կարող են զանգահարել 095 88 04 75 (Լիլիթ) կամ այցելել Խանջյան 13, 4 հարկ` Individuum casting-ի գրասենյակ: Սիրով սպասում ենք բոլորիդ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել