Starnews.am-ը գրում է․

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Էմմին, ով զրույց ընթացքում խոսել էր մի շարք թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։

Զրույցի սկզբում երգչուհին անդրադարձել էր այս շրջանի ստեղծագործական դադարին ու նշել․

«Իրականում շատ է ցանկությունը, բայց ժամանակ առ ժամանակ որևէ տեղ երգելիս, այդքանը ինձ հագեցնում է, որպեսզի կարողանամ մի քանի ամիս առանց երգելու մնալ։ Ամեն դեպքում ես ինձ շատ լավ եմ զգում, որովհետև լիարժեք արտիստ լինելու համար կյանքը ինձնից ավելի շատ պետք է տաներ, իսկ ես դրա ցանկությունը չունեմ։ Բնականաբար կարոտում եմ բեմը, կարոտում եմ կոլեգաներիս հետ համերգների գնալը, աշխատանքային պրոցեսը, ամեն դեպքում այդ կյանքով մեծանալով՝ լինելով արտիստի զավակ, ես չեմ ուզում նույնը տալ իմ երեխային, ես ուզում եմ ապրել լիարժեք կյանքով։ Ես ստացել եմ իմ ընտանիքից ամեն ինչի լավագույնը։ Երևի միակ բանը, որը քիչ է եղել ինձ իմ ընտանիքից՝ ժամանակն է նրանց հետ լինելու, մի քիչ ավելի շատ մամա պապա ասելու։ Երբ մամաս մահացավ, ես հասկացա ուժի և մեջքի կոտրված լինելու ցավը։ Միայն ամուսինս է տեսել այն, ինչի միջով ես անցել եմ և իմ շատ սիրելի ընտանեկան բժիշկը։ Իմ կյանքը հազարավոր աստիճաններով փոխեց Եվրատեսիլը, դա այն պահը չէր, որ ես եզրափակիչ փուլ չեմ անցել, դա այն ժամանակահատվածն էր, երբ պապաս մահացավ և ինձ քիչ էր հուզում, որ ես եզրափակչում չեմ, ինձ ավելի շատ հետաքրքիր էր այն պիտակը, որը մնաց ինձ վրա այդ պահին։ Ես առաջինն էի և միակը, այսօր դրան այլ կերպ են նայում։ Եկա ԱՄՆ և որոշեցի մնալ և նոր կյանք սկսել։ Մենք հարսանեկան արարողություն չենք ունեցել, իմ ամուսինը երբեք սիրահար չի եղել նկարահանումների կամ ուշադրության կենտրոնում լինելու»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել