ArmLur.am-ը գրում է․

ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնեց, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Առաքելյանը կոչումով լեյտենանտ էր: Ըստ մամուլում հրապարակված նյութերի՝ ամուսնացած էր, ուներ 3 տարեկան աղջիկ:

Իսկ որտեղ է գտնվում Բարձրունի գյուղը: Այն գտնվում է Վայոց ձորի մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևելք, իսկ Վայքից՝ 28 կմ հեռավորության վրա, համարվում է սահմանամերձ բնակավայր:

Պարզեցինք, որ վերջին 10-15 տարիներին այս հատվածում կրակոցներ, լարված իրավիճակ ու հատկապես զոհեր չեն եղել:

Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականի փետրվար ամսին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսում էր «Հայկական խաչմերուկի» մասին, որ Հյուսիս-Հարավ նախագիծը վերաձևակերպել են ու դարձրել Հյուսիս-Հարավ-Արեւելք-Արեւմուտք նախագիծ։ Այդ ճանապարհի կամ եթե կարճ ասենք՝ «Հայկական խաչմերուկի» ճյուղերից մեկը կկապի հյուսիսն ու հարավը, այսինքն՝ Հայաստանից դեպի Իրան, մյուսը ճյուղը՝ Ադրբեջան-Հայաստան եւ հետագայում դեպի Նախիջևան-Թուրքիա»:

Հայաստանի կառավարությունը վերաձևակերպել է «Հյուսիս-Հարավ» նախագիծը՝ դարձնելով «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք» կամ «Հայկական խաչմերուկ» անուններով։ 2023 թվականին «Հայկական խաչմերուկը» ռեբրենդինգի ենթարկվեց և ԵԽ բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանն այն անվանեց «Խաղաղության խաչմերուկ»։

Այսպիսով հարկ ենք համարում նշել, որ Նիկոլ Փաշինյանը, մինչ բարձրագոչ հայտարարություններ է անում «Խաղաղության խաչմերուկ»-ի վերաբերյալ, այդ նույն «Խաղաղության խաչմերուկ»-ին զինվոր է զոհվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել