Hraparak.am-ը գրում է․

Թվագետ Ալենա Անիսիմկովան կարծում է, որ ամսվա հետևյալ օրերին՝ 5,9,18,20,22,23-ը ծնվում են կոկետ, շատ նուրբ և ներքին ինտուիցիայով օժտված մարդիկ: 2024-ին Հենց այս մարդիկ են դառնալու հատկապես գրավիչ, որովհետև 2024-ին հենց այս տեսակ անհատականությունների կարիք շատ է զգացվելու: 2024 թվականին մեծ է հավանականությունը, որ սիրային հարաբերություններում հաջողություն կունենան հենց այս օրերին ծնված մարդիկ: Հետեւաբար, մենք կարող ենք համարել այս մարդկանց գալիք տարվա ամենագրավիչները։

Խոսքը միայն ուղիղ իմաստով սիրային գրավչության մասին չէ: 2024 թվականին այս թվերով ծնված մարդիկ կկարողանան ճիշտ օգտագործել իրենց ծննդյան թիվը շատ ոլորտներում և կկարողանան մարդկանց իրենց կողմը գրավել։

Բայց այլ ամսաթվերով ծնված մարդիկ, իհարկե, զրկված չեն իրենց գրավչությունը գիտակցելու եւ սեր ստանալու հնարավորությունից։ Ցույց տվեք թեթևությունը, կոկետությունն ու փոխըմբռնումը, որոնք պահանջված են նոր տարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել