Starnews.am-ը գրում է․

StarNews-ը բազմիցս անդրադարձել է Արամ  Ասատրյանի ընտանիքին, լուսաբանել որդիների ընտանիքներում եղած  ուրախ իրադարձությունները, հարսանիքներն ու նաև ներկայացրել այնտեղ առկա խնդիրները:

Մենք նաև խոսել ենք նաև Արամ Ասատրյանի դստեր` Զվարթ Ասատրյանի մասին, ով ամուսնացել է շոումեն, հաղորդավար Գրիշա Սանդալյանի հետ: Զույգն ունի 2 դուստր, աղջիկները զույգ են:

Այս անգամ Գրիշան հրապարակել է կնոջ երգի ներքո նրա լուսանկարները և գրել Արամ Ասատրյանի խոսքերը` ուղղված Զվարթին.

«Գեղեցկացել ես ,

Դարձել ես վարդ

Ցավդ տանեմ,

Ես քո, Զվարթ,

Համ արև ես,

համ էլ Լուսին,

Պապան մեռնի

բոյին, բուսին»:

Գրիշան նաև հետևյալն է ավելացրել.

«Այս խոսքերը մնացին հուշեր , որոնք հայրական սրտից անսահման ու նվիրական , բարի ու ճնքուշ տողերն էին մեծ գուսանի ուղղված իր դստերը ՝ Զվարթ Ասատրյանին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել