Hraparak.am-ը գրում է․

Կրեմլն ափսոսում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 23-ին՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Ավելի վաղ գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ չի կարող մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։

«Եթե դա իրոք այդպես է, ապա կարելի է ափսոսանք հայտնել։ Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկրի ղեկավարի կամ վարչապետի մոտ կարող են սեփական միջոցառումներ լինել աշխատանքային գրաֆիկում, սեփական իրավիճակները։ Կարելի է միայն ափսոսանք հայտնել, որովհետև նմանատիպ հանդիպումները կարծիքների փոխանակման համար լավ առիթ է»,– նշել է Կրեմլի խոսնակը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել