Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի նկատմամբ։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Haaretz թերթին, Գալանտը նշել է, որ պաղեստինյան խմբավորման անդամները փախչում են անկլավի հարավային հատված։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել էր, որ Գազայի հատվածի հյուսիսում զգալի վնաս է հասցրել ՀԱՄԱՍ-ի գումարտակներին։ Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ անկլավի այդ հատվածում ՀԱՄԱՍ-ը, որպես կազմակերպված ռազմական կառույց, փաստացի դադարել է գոյություն ունենալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել