Starnews.am-ը գրում է․

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի քանի թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր հատվածները։

Ժամանակին Հրաչ Քեշիշյանը սրտի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ է ունեցել և ռեժիսորի խոսքով՝ պատճառը գենետիկական էր.

«Ես հասկանում էի, որ դա սարսափելի ցավոտ է, ու ես գիտակցում էի, որ գնացի, էլ չկամ։ Վերջին պահը, երբ համարյա մահացած քեզ տանում են վիրահատարան, այդ պահն եմ ես ընկալում»։

Ժամանակին աղմկահարույց թեմա էր դարձել Հրաչ Քեշիշյանի և Ֆելիքս Խաչատրյանի կոնֆլիկտը.

«Ընդամենը Ֆելոն հեռացվել էր այդ հաղորդումից, իրականում ես էլ, հետո Ֆելոն դուրս աշխատանքից։ Որ ասեմ շատ բռունցքային պահ էր, չէ, բայց հա եղել էր։ Դա ոչինչ չի նշանակում։ Դա չի նշանակում, որ դրանով կյանքը սահմանափակվում է կամ դրանով հարաբերությունները վերջանում են։ Ֆելոյի պատմությունը, ի վերջո, ինձ համար լիքը բան բացահայտեց՝ ուրիշ մարդկանց առումով։ Դաս էր և՛ իմ համար, և՛ Ֆելոյի կարծում եմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել