Հայաստանից մասնագետները մասնակցել են Թբիլիսիում կայացած SBC Summit-ին, որի նպատակն էր միավորել խաղային ոլորտի ներկայացուցիչներին մի շարք ոլորտային հարցեր քննարկելու, իսկ որոշ դեպքերում նաև լուծումներ գտնելու համար։ Քննարկվող թեմաներից մեկին՝ պատասխանատու խաղի պանելային քննարկմանը անդրադարձել են միջազգային մեդիապորտալները։ Ներկայացնում ենք SBCNEWS և EuropeanGaming կայքերում հրապարակված հոդվածի թարգմանությունը ամբողջությամբ։

«Պետք է գտնել ճիշտ բալանսը, քանի որ պատասխանատու խաղն ավելին է, քան պարզապես օգտատիրոջը տրամադրված գործիքները։ Այն նաև հաշվի է առնում օգտատիրոջ ինտերֆեյսն ու փորձը՝ այդ ռեսուրսները տրամադրելիս։ Երբ մենք ժամանակին ցուցադրում ենք փոփ-ափ ծանուցումներ՝ հիշեցնելով օգտատերերին, թե որքան ժամանակ և ֆինանսական միջոցներ են նրանք ծախսել, մենք ոչ միայն տեղեկատվություն ենք տրամադրում, այլև հնարավորություն՝ պատասխանատվություն ստանձնելու համար», - ճիշտ նկատում է TotoGaming-ի մարքեթինգի տնօրենը «Բալանսավորելով օգտատերերի պաշտպանությունն ու աճը» պանելային քննարկման ժամանակ։

Պատասխանատու խաղն ու դրա ֆունկցիոնալները օր օրի ավելի կարևոր տեղ են գրավում օպերատորների կողմից վարվող քաղաքականության մեջ։ SBC Summit Tbilisi-ի ընթացքում պանելային քննարկումներից մեկն այս թեմայի շուրջ էր։

Պանելային քննարկման բեմը կիսեցին TotoGaming-ի մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանը, RomBet-ի նախագահ Դան Ալեքսանդրու Գիտան և 4H Agency-ի գործընկեր Իվան Կուրոչկինը։

Պաշտպանված ու գոհ օգտատերը յուրաքանչյուր խաղային օպերատորի վերջնական նպատակն է։

«Խաղային օպերատորը ուզում է ունենալ պաշտպանված, գոհ ու դրական էմոցիաներով լի օգտատեր, քանի որ այդ դեպքում համոզված է լինում՝ օգտատերը վերադառնալու է իր հարթակ՝ նորից լավ ժամանց ունենալու ու չկրկնվող խաղային փորձ ձեռք բերելու համար։ Հետևաբար պատասխանատու խաղի գործող ու ճիշտ ֆունկցիոնալներ հարթակում ունենալն, իհարկե, ողջունելի է», - ասում է Թերեզա Թոքմաջյանը։

Հայկական ընկերությունն ստացել է լիցենզիա Ռումինիայում ու շուտով գործարկելու է իր հարթակը։ Բրենդը գործի է դնելու պատասխանատու խաղի միանգամից մի քանի գործիք՝ խաղային բալանսի անձնական բյուջեի սահմանում, ժամանակային սահմանափակում և ինքնաբացառում։ Պատասխանատու խաղի այս գործիքների ներդնումը նաև օրենքի պահանջ է, ինչն էլ բալանս է ստեղծում կարգավորող մարմնի, օպերատորի և օգտատիրոջ հարաբերություններում։ Այս առումով նման փորձը մեծ նշանակություն ունի ընկերության համար, քանի որ այն հետագայում հնարավոր կլինի կիրառել նաև այլ շուկաներում։

«Մենք ուրախ ենք, որ Ռումինիայում գործարկելու ենք պատասխանատու խաղի գործիքներ, քանի որ մեր բրենդի համար սա էական է։ Այնպես է ստացվել, որ Հայաստանում պատասխանատու խաղի ֆունկցիոնալների գործարկումը կամավորության հիմունքների վրա է տեղի ունենում։ Բայց սա բազմաթիվ նրբություններ պարունակող թեմա է, հետևաբար համակարգված աշխատանքը շատ կարևոր է», - քննարկման ժամանակ նշեց Թերեզա Թոքմաջյանը։

«Մեծ շեշտ պետք է դնել պետական մարմինների ու օպերատորների միջև տարվող երկխոսությունների ու միասնական աշխատանքի վրա», - կարծում է Դան Ալեքսանդրու Գիտան, ով  ոլորտում է արդեն մի քանի տասնամյակ։ Որպեսզի պատասխանատու խաղի գործիքները իրենց նպատակին ծառայեն, պետական մարմինները պետք է քաջատեղյակ լինեն ոլորտից, այ այստեղ էլ մեծ դեր է խաղում երկխոսությունը։

«Հայաստանում, օրինակ, շուկային վերաբերող բազմաթիվ նրբությունների մասին կառավարությունը տեղեկանում է օպերատորների հետ հանդիպումների ժամանակ։ Այստեղ գործող սահմանափակումներն արդեն արդյունք տվել են: Մենք հուսով ենք, որ հետագայում նմանօրինակ քննարկումներն է՛լ ավելի շատ կլինեն և որ դրանք ուղված կլինեն ոչ թե շուկան սահմանափակելուն, այլ այն վերահսկելուն, իսկ պատասխանատու խաղի գործիքակազմի կիրառումը կլինի այդ միջոցներից մեկը», - նշեց ընկերության մարքեթինգի տնօրենը։

Քննարկման բոլոր մասնակիցները մի թեմայի շուրջ միանշանակ համակարծիք էին՝ կարևոր է կրթել հասարակությանը․ գեմբլինգը ժամանցի տեսակ է, ռեստորանում երեկոյան լավ գինի վայելելու նման, իսկ պատասխանատու խաղը դրա մի մասն է, ու պատասխանատվության իր բաժինը, առաջին հերթին, պետք է զգա հենց օգտատերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել