Լրագրող Անի Քոչարն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար իր դստեր և որդու հետ՝ հայտնելով, որ դստերը տարել է տաճար:

«Քառասուն օրական մանուկներին տաճար տանելու և Աստծուն ընծայաբերելու գեղեցիկ ծեսը անտեսել չէի կարող: Մեր եկեղեցու հայրերի հաստատած կարգի համաձայն նորածնին ծննդյան քառասուներորդ օրը եկեղեցի պետք է տանել և օրհնություն ստանալ. եկեղեցի են մտնում և կանգնում խորանի առաջ, ծիսակատար քահանան, վերցնելով մանկանը, Աստծուց խնդրում է, որ Նրա ամենատես աչքը և ամենազոր աջը միշտ հովանի լինի մանկանը: Ընծայման կարգն ավարտվում է «Պահպանիչ» և «Հայր մեր» աղոթքներով: Այսօր տոն է մեզ համար: Մարիաս մուտք գործեց Աստծո տուն», գրել է Անի Քոչարը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել