«Victoria՛s Secret» ապրանքանիշի ցուցադրությանը մասնակցած առաջին հայ մոդել Ռուբինա Խանզադյանն ամուսնացել է իր ընտրյալի` Գաբրիել Ռոզենի հետ։

Նա ինստգրամյան էջում լուսանկարներ է հրապարակել հարսանեկան արարողությունից։

Ռուբինան հարսանեկան զգեստի դիզայներներին շնորհակալություն է հայտնել իր երազանքների հագուստը կարելու համար։

Մոդելի ընտրյալը Նյու Յորքից է, ազգությամբ` հրեա։ Ռուբինան նաև ընտանիքի անդամների՝ հոր, մոր և եղբոր հետ նկարներ է հրապարակել։

Ռուբինան պահանջված թոփ մոդել է և առաջին հայը, որ մասնակցել է «Victoria՛s Secret»-ի ցուցադրություններին։ Նրա լուսանկարները հայտնվել են մի շարք հեղինակավոր ամսագրերի շապիկներին։

Հիշեցնենք` Ռուբինա Խանզադյանը գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին է։ Նա երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Բարսելոնա։ Հիմա ընտանիքն ապրում է ԱՄՆ–ում։ 2017 թվականին Ռուբինան հիմնել է «Rubina Dyan» սեփական ապրանքանիշը, որն առաջ է մղում Իսպանիայում ու ԱՄՆ–ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել