Պատերազմի օրերին Ջրականում մադրիկ կային, ովքեր 20-25 օր այդ տարածքում էին եղել, բայց այդպես էլ թշնամու չէին հանդիպել։ Բայց Ջրականը հանձնեցին։
Հիշեք, քանի նիկոլն ա էս երկրի «գերագույն գլխավոր հրամանատարը», ոչ «Գմբեթ 2»-ը, ոչ էլ անգամ «Երկաթյա գմբեթներն» ի զորու չեն լինելու պաշտպանել էն, ինչը նիկոլը որոշել ա հանձնել։ Դա աքսիոմա է։ Արցախում պակաս պաշտպանական համակարգեր ու կառույցներ չկային, բայց տեսա՞ք վերջն ինչ եղավ։
Ես չեմ քննադատում, չեմ էլ գովերգում այն, ինչ արվում ա «Գմբեթ 2»-ի շրջանակներում։ Բայց մեկ անգամ ասել եմ, հիմա նորից կրկնեմ. եթե քո բանակի փամփուշտն ու արկն անգամ դու չես կարողանում արտադրել, ապա հեքիաթի ժանրից ա, որ դու ինչ որ ժամանակ, ինչ որ պատերազմում, ինչ որ պաշտպանական կառույցների միջոցով կկարողանաս հաղթել կռիվը։ Սա 90-ականները չեն։ 90-ականներին «Գմբեթները» գուցե փրկեին որսրոդական հրացանով կռվող ազատամարտիկին։ Բայց հիմա դարը փոխվել է, դարի հետ աշխարհաքաղաքականությունն ու պատերազմների հանդեպ մոտեցումն էլ են փոխվել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid0V6t68SteVQs6kLi44YnsKyytN6YKKGC6QNPPf9iLswcwNLfTw9SoEY13mpJjWvmEl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել