Armlur.am-ը գրում է.

Այսօր ԱԱԾ-ն ձերբակալել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետին և թաղապետարանի մի շարք պաշտոնյաների: Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այս ձերբակալությունները շարունակվելու են, քանի որ շատ անձինք են փոխկապակցված այս հարցի հետ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ բերման ենթարկված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արման Բարխուդարյանը և վարչականի մի շարք պաշտոնյաներ նախնական տվյալներով մեղադրվում են խոշոր չափերի յուրացման մեջ:

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալների ցանկում է նաև Մալաթիա-Սեբասիա վարչական շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, ով այժմ զբաղեցնում է Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը, իսկ ձերբակալված Արման Բարխուդարյանն օրեր առաջ նշանակվել էր ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական: Այժմ ակտիվ քննչական գործունեություններ են կատարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել