Hraparak.am-ը գրում է․

Ազգային ժողովում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այժմ ներկայացնում է 2024 թվականի բյուջեի նախատեսվող եկամուտներն ու ծախսերը։


Քիչ առաջ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մի քանի հարց ուղղեց Բադասյանին, որոնցից մեկի ժամանակ ՔՊ-ականները սկսեցին ծիծաղել, խոսքը մասնավորապես Գևորգ Պապոյանի ու Բաբկեն Թունյանի մասին է։

«Պրն Բադասյան, բարձր տեխնոլոգիաների ոլորտը ապահովում է ՀՆԱ-ի 5 տոկոսը։ ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը մոտավորապես 23 տոկոս է։ Եկեք մի պահ ենթադրենք, որ մեր ՀՆԱ-ն բաղկացած է միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտից, այդ դեպքում ՀՆԱ-ն ու հարկերը ի՞նչ տոկոսով կլինեին»,- հարցնում էր Աղազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել