Ռեփեր 50 Cent-ը սոցիալական ցանցերում հերթական անգամ ծաղրել է իր նախկին ընկերուհուն՝ երգչուհի Մադոննային։ Նա իր Instagram-ում նոր հրապարակմամբ քննադատել է նրա պլաստիկ վիրահատությունը՝ աստղի մեծացրած հետույքը համեմատելով մրջյունի հետույքի հետ։

Նա հրապարակել է կոլաժ, որում համադրել է Մադոննայի ու մուլտֆիլմի մրջյունի լուսանկարները։

«Ո՞վ է դա արել նրա հետ: Նա հարուստ է, ինչու՞ չի շտկում ամեն ինչ: Ինձ այդ բժշկի անունն է պետք»,- գրել է նա։

2022 թվականի հունիսին 50 Cent-ն արդեն ծաղրել էր Մադոննային՝ համեմատելով նրա արտաքինը այլմոլորակայինի արտաքինի հետ, իսկ 2021 թվականի դեկտեմբերին նա ծաղրել էր նրա էրոտիկ ֆոտոշարքը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել