Hraparak.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները եւ աշխատողները պարգեւատրվել են։ 


Հիշեցնենք, որ անկախության օրվան նախորդած սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց, իսկ հետագա օրերին կազմակերպվեց արցախցիների ամբողջական տեղահանումը։

Հայաստան բռնի տեղափոխված մեր հայրենակիցներից շատերն այս օրերին բարձրաձայնում են, որ պետական աջակցությամբ չեն կարողանում համեստ կենցաղ վարել՝ նկատի ունենալով  բնակարանների վարձակալության աստղաբաշխական գներն ու ընդհանրապես գնաճը , իսկ  պետության թիվ մեկ օրենսդիր մարմնում  այսօր պարգեւատրումների համար գումար չեն խնայում։

Ի դեպ, «Պատիվ ունե» խմբակցության անդամները իրենց ստացած պարգեւավճարը տրամադրելու են արցախցիներին, երեկ այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել