Hraparak.am-ը գրում է․

Բռնի տեղահանությունից հետո հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության  հարցը ԼՂ-ում էլ ավելի է սրվել։

Այս մասին ՀՀ-ի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք նախկինում այս հարցով դիմել էինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ միջազգային գործընկերների, կար պայմանավորվածություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել ԼՂ, բայց Ադրբեջանի հարուցած բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը չի կայացել։ Այժմ այդ առաքելությունը էլ ավելի պահանջված է»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Նախարարը ընդգծեց, որ հարցի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել նաև Հունգարիայի արտգործնախարարի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել