Hraparak.am-ը գրում է․

Լատվիան մտադիր է արգելել ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքը երկիր։ Միաժամանակ, երկրի իշխանությունները նախատեսում են առգրավված մեքենաները փոխանցել Ուկրաինային։ Օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է Լատվիայի կառավարության կողմից, հայտնում է Ura.ru-ն։


«Սեյմն առաջին ընթերցմամբ աջակցել է «Ճանապարհային երթեւեկության մասին» օրենքի փոփոխություններին, որոնք ճանաչվել են անհետաձգելի։ Փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանում գրանցված տրանսպորտային միջոցների բռնագրավում, եթե օրենքով սահմանված ժամկետում դրանք գրանցված չեն Լատվիայում»,- ասվում է Լատվիայի կառավարության կայքում։ 

Ակնկալվում է, որ առգրավված ռուսական մեքենաները կփոխանցվեն ուկրաինական կողմին։

Բացի այդ, իշխանությունները ցանկանում են տուգանք մտցնել ռուսական մեքենայի անօրինական օգտագործման համար, որը գրանցված չի եղել Լատվիայում։ Ըստ պլանի, օրենքը պետք է ուժի մեջ մտնի նոյեմբերի 15-ից։

Ավելի վաղ հաղորդվել էր ռուսական պետհամարանիշով ավտոմեքենաների մուտքի արգելքի մասին Լիտվա, Էստոնիա, Ֆինլանդիա և Լեհաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել