Լավրովի հայտարարության կապակցությամբ (...հակամարտությունը լուծված է, երկու կողմերը համաձայնել են, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին...)
Հակամարտությունը չի լուծվել, այն միայն խորացել է։
Հայաստանը, հայ ժողովուրդը չի համաձայնել, որ Արցախն Ադրբեջանին է պատկանում։ Նիկոլ Փաշինյանն է համաձայնել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին։ Նա 2021-ին չի ընտրվել Արցախն Ադրբեջանին հանձնելու մանդատով, այլ Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարի մանդատով է ընտրվել։ Տեղի է ունեցել մեծ խաբեություն, ժողովրդավարության սկզբունքների բռնաբարում, սահմանադրական հիմքերի ոտնահարում։
Այն, որ մինչ այժմ դեռ չի հաջողվել հեռացնել Նիկոլ Փաշինյանին, չի նշանակում, որ հայ ժողովուրդը համաձայն է, որ հակամարտությունը լուծված է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Տեղի է ունեցել ցեղասպան գործողություն։ 9-ամսյա բլոկադայից հյուծված, ՀՀ-ի կողմից անտեսված Արցախի ժողովուրդը ցուցաբերել է հերոսական դիմադրություն, բայց անհավասար կռվում խաղաղ բնակչության կոտորած թույլ չտալու համար դուրս է եկել իր հայրենիքից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել