Armlur.am-ը գրում է.

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Աշտարակում հնչած կրակոցներից։ Մասնավորապես՝ կրակոցները եղել են հողի թեմայի շուրջ, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ քաղաքապետին եւս մի քանի հարվածներ են հասցրել։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հաստատեց, որ լսել է դեպքի մասին, աակայն նշեց, որ այլ բան չի կարող ասել: Ավելին, ըստ մեզ հասած լուրերի՝ դեպքին մասնակից է եղել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակից։

Հիշեցնենք, որ քիչ առաջ shamshyan.com-ը գրել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու ճանապարհին մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել  են կրակոցներ և կան վիրավորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել