«Բրյուսելյան հանդիպման հստակ օր նշելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է, որ ադրբեջանական կողմը նախ հաստատի իր մասնակցությունը»,- հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Անդրադառնալով հարցին, թե խաղաղության պայմանագրի հայկական ո՞ր առաջարկների հետ Ադրբեջանն անհամաձայնություն ունի, նա պատասխանել է. «Ենթադրում եմ՝ ճիշտ կլինի սպասել Գրանադայի հայտարարության մեջ արձանագրված ուղենիշներին Ադրբեջանի արձագանքին, որից հետո արդեն կարիք կլինի խոսել ընդհանուր կարգավորման գործընթացի հեռանկարի մասին»։

Կոստանյանը նաև նշել է, որ ձևաչափերի մշտական փոփոխությունը լրջագույն կասկածներ է հարուցում առ այն, թե Բաքուն ընդհանրապես հետաքրքրվա՞ծ է խաղաղության գործընթացը ավարտին հասցնելով, թե՞ ուղղակի մի ձևաչափից մյուսն է փորձում անցնել՝ այդպես խուսափելով կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել